Բավ է պառակտվել
18-01-2023 12:25

Ազգային ժողովի նախագահի նկատմամբ բռնություն գործադրելու և Փաշինյանի կեցավայրից զարդեր հափշտակելու մեղադրանքով կալանավորվել է երկու անձ

Ազգային ժողովի նախագահի նկատմամբ բռնություն գործադրելու և Փաշինյանի կեցավայրից զարդեր հափշտակելու մեղադրանքով կալանավորվել է երկու անձ։

ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով, կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու և այլ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Մասնավորապես, հաղորդվում է, որ Ա.Բ.-ն, տեղեկանալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության մասին, գնացել է կառավարական կեցավայրի մոտ և միացել այնտեղ հավաքված ամբոխին:

Ա.Բ. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հայտարարության մասին տեղեկանալով անկարգությունների մասին՝ նա գնացել է կառավարական կեցավայր։ Նա ներխուժել է կենստավայր՝ չենթարկվելով Պետական ​​անվտանգության ծառայության պահանջներին։

Այնուհետև, դուրս գալով կեցավայրի տարածքից, գնացել է Կ.Դեմիրճյան փողոց, որտեղ միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը, մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին և ոտքով հարվածել է վերջինիս։

Ա.Բ.-ի և զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների կողմից գործադրված բռնության արդյունքում Արարատ Միրզոյանին պատճառվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով վերջինս կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Պարզվել է նաև, որ Տ.Պ. վարչապետի կեցավայրից հափշտակել է վերջինիս կնոջը պատկանող՝ 3.920.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը, այդ թվում՝ զարդատուփի մեջ գտնված ոսկյա ժամացույցը, շղթաները, կախազարդը և ապարանջանը և փոխանցել ընկերոջը, որը 2020 թվականի նոյեմբերի 16-ին գրավադրել է դրանք վարկային հաստատությունում։

Վերանշյալ երկու անձն էլ դատարանի որոշմամբ կալանավորվել են երկու ամիս ժամկետով։