Բավ է պառակտվել
25-03-2020 19:45

Կոմունալ վճարումները չկատարելու համար անջատումներ չեն լինի․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Կարառավարություն-Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է աջակցել կոմունալ վճարումներ չկատարած մարդկանց, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որ անջատումներ չեն լինելու:

Փաշինյանի խոսքով՝ նման պայմանավորվածություն եղել է նաև «Գազպրոմի» հետ: Նա նշել է, որ այդ մասին չէին հայտարարում, որպեսզի մարդիկ չմտածեն, որ կարող են չվճարել:

Ըստ Փաշինյանի՝ տրվող աջակցությունը պետք է լինի հասցեական, հակառակ դեպքում նաև շահում են մարդիկ, ովքեր այդ աջակցության կարիքը չունեն.

«Այնտեղ, որտեղ մենք պետք է աջակցություն ցուցաբերենք, անելու ենք հանրային միջոցներով: Հետո մենք պետք է հաշվետվություն ներկայացնենք, թե ինչպես ենք այդ միջոցները ծախսել»:

Փաշինյանը կոչ է արել ու խնդրել, որ հնարավորություններ ունեցողները չուշացնեն վճարումները, քանի որ դրանով վատ վիճակում են դնում նրանց, ովքեր իրոք չեն կարող վճարել:

 

 

Արմինե Գևորգյան