Բավ է պառակտվել
26-08-2021 18:59

Հայաստան - Իրան ճանապարհը փակ է․ հարյուրավոր մեքենաներ են զրկվել երթևեկոլու հնարավորություից ադրբեջանական զինուժի գործողությունների արդյունքում

Լոգիստիկայի ոլորտի մասնագետներն անլուրջ են համարում Հայաստանի Սյունիքի մարզի Աղվանի գյուղով Սիսիանը Մեղրիին կապող ճանապարհը փոխադրումների համար օգտագործելու առաջարկը: Հարյուրավոր բեռնատարեր են մնացել Հայաստանում և Իրանում, հնարավորություն չունենալով ուղերթներ իրականացնել, քանի որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները փակել են Սյունիքի մարզի Գորիս–Կապան ճանապարհահատվածը։ Չորեքշաբթի չեղարկվել էին նաև Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով ընթացող ուղևորատար ավտոբուսների երթուղիները։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել են փոխադրողների ներկայացուցիչները։

Օգոստոսի 25-ի երեկոյան հակառակորդը փակել է Շուռնուխ–Կարմրաքար ճանապարհահատվածը, իսկ օգոստոսի 26-ին` Գորիս–Որոտան հատվածը։ Մինչդդեռ Գորիս–Կապան մայրուղին ոչ միայն մարզային, այլև միջպետական նշանակություն ունի, քանի որ տանում է դեպի հայ–իրանական սահման։
Armenia Airways ավիաընկերության գլխավոր տնօրեն Առլեն Դավուդյան–Զարնաին, որը Թեհրան–Երևան–Թեհրան ցամաքային երթուղով ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության սեփականատերն է, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ առավոտից չեղարկվել են բոլոր ուղերթները։

«Ճանապարհը փակ է, ոչ ոքի ներս և դուրս չեն թողնում։ Թեհրանից Երևան այսօր շտապ մեկնող ուղևորները ստիպված էին ավիատոմսեր ձեռք բերել։ Սակայն ծանրաբեռնվածության պատճառով նրանք կկարողանան մեկնել միայն երկու օրից», – ասաց նա։

Ինչպես նշեց Դավուդյան–Զարնաին, Աղվանի գյուղով Սիսիան–Մեղրի այլընտրանքային ճանապարհ կա, սակայն այն սարսափելի վիճակում է, ավտոբուսն այնտեղով պարզապես չի անցնի։
Իր հերթին, Հայաստանի տրանսպորտային առաքիչների միության նախագահ Եղիշե Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հիշեցրեց, որ Աղվանի գյուղով Սիսիանից Մեղրի ճանապարհահատվածը «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծի մի մասն է և դեռ պետք է կառուցվի։ Այնտեղ փաստորեն նորմալ ճանապարհ չկա. Ճանապարհը խորդուբորդ է և պիտանի չէ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար։

Բայց, ամենայն հավանականությամբ, շատերը ստիպված կլինեն օգտվել հենց այդ երթուղուց, քանի որ առավոտյան հարյուրավոր բեռնատարներ Իրանում և Հայաստանում չեն կարողացել բեռներ տեղափոխել այն պատճառով, որ Ադրբեջանի ԶՈւ–ն փակել է ճանապարհահատվածները։

Բեռնափոխադրումներով զբաղվող «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ներկա պահին բեռնատարների տեղաշարժը դադարեցված է։

Աղաջանյանը դժվարացավ ասել, թե կոնկրետ քանի բեռնատար չի կարողացել փոխադրում իրականացնել Իրանից Հայաստան և հակառակ ուղղությամբ։ Սակայն կոնկրետ իր ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցները արգելափակված են մնացել Հայաստանի տարածքում։
Գործարարը պարզաբանեց, որ ամեն օր Երևանից երկրներ շուրջ 1000 տոննա պղնձի խտանյութ է արտահանվում։ Խտանյութ առաքելու համար օրական մոտ 50 բեռնատար է գնում Սյունիքից Երևան և հակառակ ուղղությամբ։ Ներկայիս պայմաններում դրանք իրենց աշխատանքը կատարել չեն կարող։

«Պղնձի խտանյութի համար Սյունիք մեկնած մեր բեռնատարներն այնտեղ են մնացել և չեն կարողացել հետ վերադառնալ», – հայտնեց նա։

Աղաջանյանը նշեց, որ մեքենաների նոր շարասյունը ևս չի կարողացել Երևանից Սյունիք մեկնել։
Գործարարն առաջարկում է մոռանալ որպես այլընտրանք Տաթևով անցնող Սիսիանից Մեղրի ճանապարհի մասին այնքան ժամանակ, քանի դեռ այն չի կառուցվել; Մտածել, թե նման ճանապարհով կարող է բեռնատար անցնել, առնվազն լուրջ չէ։ Նրա խոսքով, այդ ճանապարհը կարող է հարմար լինի առնվազն «օֆֆ ռոուդ» ճանապարհորդությունների սիրահարների համար։ «Իզուր չէր, որ վերջին 10 տարիների ընթացքում բազմիցս կրկնել եմ, որ «Հյուսիս–հարավը» պետք է ոչ թե կենտրոնից կառուցել, այլ երկրի հարավից։ Մենք հիմա գոնե բարեկարգված այլընտրանքային ճանապարհ կունենայինք»,– ասաց նա։

Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամլո ծառայությունը հայտնել էր, որ Աղվանի գյուղով անցնող Տաթևից Կապան (Սյունիք մարզ) այլընտրանքային ճանապարհը շահագործման կհանձնվի 2021 թվականի աշնանը։

Ճանապարհի ընդհանուր երկարությունը 68 կմ է, որից 43-ը ենթակա է վերականգնման ։ Առաջին 12.5 կմ–ի վերանորոգումը մեկնարկել է դեռևս 2020 թվականին։ Տաթև–Աղվանի հատվածի միայն 17,5 կմ–ի վերականգնման համար 2 մլրդ 780 մլն դրամ է հատկացվել (մոտ 5.7 միլիոն դոլար)։

Նշվում է, որ այդ ճանապարհը ներկայիս գործող մայրուղու միակ այլընտրանքն է, որի մի մասը ԼՂ–ում մարտական գործողություններից հետո հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ ենթակայության տակ անցած տարածքի սահմանազատման գծում։ Այլընտրանքային ճանապարհը «Հյուսիս–հարավ» մեծածավալ նախագծի մի մասն է։
«Հյուսիս—հարավը» անկախ Հայաստանի պատմության մեջ ամենածավալուն նախագծերից է։ Ճանապարհը կկրճատի տարածությունը Իրանի սահմանից մինչև Վրաստանի սահման 550–ից մինչև 490 կմ և կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար։