Բավ է պառակտվել
15-12-2021 22:54

Կալանավորվել է Վանաձորի նախկին քաղաքապետը։ Վերջին ընտրույթուններին նա հաղթել է իշխանության թեկնածուին

Հաաստանի քննչական կոմիտեիղց հայտնում են, որ ձեռք են բերվել բավարար ապացույցներ 2016թ․ հոկտեմբերի 10-ից 2021թ․ հոկտեմբերի 10-ն ընկած ժամանկկահատվածում Վանաձորի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Մ․Ա-ի կողմից պաշտոնեական լիազորությունները գերազանցելու մի շարք հանգամանքների վերաբերյալ։

ՔԿ նանլո ծառայությունը հայտնում է, որ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Վանաձոր քաղաքում 0,94955 հա ընդհանուր մակերեսով երկու հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ առաջարկությունը համապատասխան միջգերատեսչական հանձնաժողով ներկայացնելու և վերջինիս կողմից տվյալ փաթեթը երեք անգամ լրամշակելու նպատակով հետ վերադարձված լինելու պարագայում՝ Մ.Ա.-ն ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և Նարեկացի 1/1 և 1/1-6 հասցեներում գտնվող հողամասերը, իր համապատասխան որոշումներով, բնակավայրերի նպատակային նշանակության հողերից փոխել է էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողերի։ Նա, չունենալով դրա լիազորությունը փոխել է նաև գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերից՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի։ Արդյունքում պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս:

Հաղորդվում է, նաև, որ Մ․Ա․-ն, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ փոխել է հողատարածքի գործառնական նշանակությունը և հանձնել կառուցապատման։ Այնուհետև նա ստորագրել է կեղծ տեղեկանք առ այն, որ Ուսանողական 14/1-10 հասցեում գտնվող հողամասն ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում։ Դրա հիման վրա իրականացվել է տարաքծի օտարման գործարք՝ 2 007 700 ՀՀ դրամով։ Նշվում է, որ նույն ընթացակարգերով 5 284 120 ՀՀ դրամով օտարվել է Ուսանողական 14/1-9 հասցեում գտնվող մեկ այլ տարածք։

Հաղորդվում է նաև իր մտերիմ անձանցից մեկի տիկնոջ մորը գերեզմանատուն կառուցման նպատակով հողատարածք տրամադրելու փաստի մասին։ Արդյունքում, համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ համայնքը և պետությունը զրկվել են վերը նշված տարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից, չեն պահպանվել բնակելի շենքերից գերեզմանատների մինչև 300 մետր հեռավորության վրա գտնվելու՝ բնակչության առողջության սանիտարահամաճարակային նորմերի ապահովման պահանջները:

Մ.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՔՕ երեք հոդվածով․ «Պաշտոնեական լիազորություններն անցնելը», «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը» և «Պաշտոնեական կեղծիք»։

Լրատվամիջոցները հայտնում են, ոոր Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններում հաղթել է Մամիկոն Ասլանյանը։ Ընտրություններից առաջ նա հեռացվել է պաշտոնից։ Հոկտեմբերի 12-ին Վանաձորի քաղաքապետի է ժ․պ․ էր նշանակվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Վանիկ Օհանյանը։ Ասլանյանն այս որոշումը անօրինական է անվանել։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: