Բավ է պառակտվել
31-03-2022 10:13

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Թե ի՞նչ քրեական գործի շրջանակներում է ձերբակալվել, դեռևս հայտնի չէ։

Հակակոռուպցիոն կոմիտեից նշեցին, որ առաջիկայում մամուլի հաղորդագրություն կտարածեն։

Ավելի վաղ, Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում քննչական գործողություններն իրականացվում են Կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում։

Անդրանիկ Փիլոյանը 2020 թվակականի հուլիսի 7-ից զբաղեցնում է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը։ Նրան շնորհվել է «Ազգային հերոս» բարձրագույն կոչումը։