Բավ է պառակտվել
21-12-2020 11:39

Ձերբակալվել է Գորիսի քաղաքապետը

Ձերբակալվել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Այդ մասին տեղեկացրեց փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը: Նա նշեց, որ իրենց բողոքի ակցիան, այնուամենայնիվ, շարունակվելու է: Հիշեցնենք՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը տեղեկացրել էր, որ առավոտյան ժամը 06։00-ին Գ․Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ։ Նա մասնավորապես գրել էր, որ «Սյունյաց հողը անարատ է, չարի սերմը բուն չի դնի, անարմատ է: Վերջիս նաև հետևյալ կոչն էր արել
«Գ․ Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ։ Բոլոր արժանապատիվ գորիսեցիներին կոչ ենք անում միանալ կամավոր շարժերթին։ Սա քաղաքական կողմնորոշում չէ և ոչ էլ որևէ կուսակցության նախաձեռնություն, սա Սյունեցիների արժանապատվության, անվտանգության և ֆիզիկական գոյության պայքարն է, համահայկական ընդվզումի արտահայտումը։ Մենք մեր սերունդներին ավանդ պետք է թողնենք՝ անարատ հողը նախնյաց․․․»։

Արմինե Գևորգյան