Բավ է պառակտվել
17-08-2021 12:18

Ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում երեքշաբթի ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանը և Իրինա Յոլյանը, տեղեկանում ենք Սյունիքի մարզ ֆեյսբուքյան էջից։

Ձերբակալվել են նաև Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներ Արմինե Չոփչյանը և Սուսաննա Սարգսյանը: «Նրանք կասկածվում են առերևույթ առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու համար»,- ասվում է տեղեկատվությունում:

Փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կասկածվում է նաև Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը առերևույթ խոչընդոտելու համար:

Ավելի վաղ, հուլիսի կեսերին ձերբակալվել էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն, ում մեղադրանք է առաջադրվել ՔՕ հինգ հոդվածով (ներառյալ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, ապօրինի ձեռնարկատիրություն, ինքնիրավչություն)։