Բավ է պառակտվել
22-07-2019 12:19

Իջևանում անկարգությունների կալանավորված մասնակիցներին մեղադրանք է ներկայացվել

Հունիսի 17-ին Իջևանում տեղի ունեցած անկարգություններից հետո 13 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու և խուլիգանության առթիվ։

Ինչպես տեղեկացրել է Հայաստանի Քննչական կոմիտեի մամլո ծառայությունը, ձեռք բերված ապացույցների հիման վրա ինն կալանավորվածի մեղադրանք է առաջադրվել ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1 կետի (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) և 316-րդ հոդվածի 2-րդ մասի (իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով) հատկանիշներով, ևս չորսին՝ 316-րդ հոդվածի 2-րդ մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) հատկանիշներով։

10 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 2-ի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց գրավ, մեկի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Ըստ ՔԿ-ի տեղեկատվության, նախաքննության ընթացքում իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ. կատարվել են հարցաքննություններ և առերեսումներ, օրենքով սահմանված կարգով իրականացվել են մոտ երեք տասնյակ խուզարկություններ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, հուլիսի 17-ին՝ ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան  փողոցների հատման խաչմերուկի հատվածը։

Մոտավորապես ժամը 20։30-ին մի խումբ անձիք սկսել են կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Իջևան քաղաքի բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ։ Նրանք բղավել են, հայհոյել, վնասել նշված խաչմերուկում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի թիթեղյա ծածկը, գործադրել բռնություն, կատարել այլ խուկիգանական արարքներ։ Մասնակիցների մի մասը, որպես զենք օգտագործելով քարեր և մահակներ, մարմնական վնասվածքներ են պատճառել օգտագործվող առարկաների՝ քարերի և մահակների գործադրմամբ, մարմնական վնասվածքներ են պատճառել իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին՝ չենթարկվելով հանցավոր գործողությունները դադարեցնելու նրանց օրինական պահանջին։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով: