Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության մեջ: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 10-ին ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հայտնաբերել են երեք սյունեցի երիտասարդներ: Զինծառայողի մոտ եղել է ապրիլի 12-ին սպանված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդի բջջային հեռախոսը:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի հայտնել է Նախիջեւանից Հայաստան ներթափանցած երկրորդ ադրբեջանցի զինծառայողի ձերբակալության մասին։