Բավ է պառակտվել
25-03-2022 17:44

Սնունդն ու վառելիքը վերջանում են. բեռնափոխադրողները հայտնել են Վերխնի Լարսի անցակետի հերթում առկա խնդիրների մասին

Վերին Լարսի անցակետում մեքենաների կուտակման պատճառով բեռնափոխադրող ընկերությունները բախվել են ֆինանսական խնդիրների, վարորդները սննդի և վառելիքի դժվարություններ ունեն։ Այս մասին ասել են Original Transport Group ՍՊԸ-ի տնօրեն Վարուժան Կոլյանը և բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչ Մարսել Այվազյանը։

Կոլյանն ասել է, որ ստեղծված իրավիճակում առաջացած խնդիրների մեծ մասը կապված է ֆինանսների հետ. կան անընդհատ աշխատող սառնարաններով բեռնատարներ, որոնց աշխատանքը պահպանելու համար պահանջվում է դիզվառելիք, և այս պահին դրա ծախսերը ոչ մի կերպ չեն փոխհատուցվում։

Բացի այդ, որոշ ապրանքների պահպանման ժամկետն արդեն լրացել է, ուստի մեքենաները հետ վերադարձնելու անհրաժեշտություն է ծագում»,- ասել է նա։

Կոլյանն ընդգծել է, որ վնասի չափը դեռ հաշվարկված չէ։

Այվազյանը բարձրաձայնել է մեկ խնդիր, նշելով, որ երբ վառելիքը վերջանում է, մեքենաներին արգելում են գնալ գազալցակայան ու վերադառնալ իրենց տեղը։

«Եթե մեքենան հեռանում է, ուղարկում են հերթի վերջ, կամ առաջարկում են մեքենաները տեղում լիցքավորել որոշակի գումարով, սակայն դա կրկին հանգեցնում է լրացուցիչ ծախսերի»,- ասել է նա։

Սննդի հետ կապված իրավիճակը, ըստ նրա, ավելի վատ է. մարդկանց սնունդը սպառվում է, ոչինչ անել չեն կարող։

«Թող մեր դեսպանատունը ինչ-որ տարբերակ առաջարկի այս մարդկանց սնունդով ապահովելու համար»,- ասել է նա։

Վերին Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, որտեղ գտնվում է Վերին Լարսի անցակետը, փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ Մարտի 25-ի դրությամբ սահմանի ռուսական կողմում կուտակվել է մոտ 288 բեռնատար։