Բավ է պառակտվել
17-07-2019 22:27

Ազատազրկվածները չունեն խմելու ջրի հասանելություն, իսկ ՔԿՀ կա, որտեղ բժիշկ չկա» ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը որոշակի արձանագրումներ է արել, որոնք առնչվում են փակ հաստատություններում մարդու իրավունքների ոտնահարմանը. Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին կարևորագույն խնդիրների մասին է բարձրաձայնել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթյանը:
«Դատարանների խցերում լուսավորության խնդիր կա. ազատությունից զրկված մարդիկ չունեն խմելու ջրի հասանելիություն, որովհետև օրինակ ոչ պատշաճ պայմաններում են կամ ծորակները կոտրված են»,- ասում է ՄԻՊ Արման Թաթոյանը:
Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակին՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նկատում է, որ այստեղ կան համակարգային բնույթ կրող խնդիրներ. Որպես հրատապ լուծում պահանջող խնդիր՝ առանձնացնում է բժշկական ծառայությունների կամ առողջության պահպանման իրավունքին վերաբերող հարցը:
«Մենք խնդիր ունենք բժշկական հաստատւթյունների ինստիտուտցիոնսլ անկախության հետ կապված. ազատությունից զրկված մարդիկ չեն վստահում բժիշկներին, սյսինքն կա ցածր վստահելիություն, ինչը հետևանք է այն իրողության, որ տարիներ շարունակ առկա համակարգը այնպես է կառուցված եղել, որ քրեակատարողական հիմնարկի բժիշկը ընկալվել է՝ իբրև ուսադիր կրող մարդ»:
Թաթոյանը խնդիր է տեսնում նաև քրեակատարողական հիմնարկների ծառայողների և բժիշկների հարաբերություններում՝ կապված բժիշկների անկախության հետ, բացի այդ պաշտպանը նկատում է, որ այսօր քրակատարողական հիմնակներում կա կոնկկրետ մասնագիտություններով մասնագիտացված բժիշկների պակաս:
«Մենք ունենք քրեակատարողական հիմնարկ, որտեղ առհասարակ չկա բժիշկ, չի գործում բժիշկների վերապատրաստման պատշաճ համակարգ, սոցիալական ցածր երաշխիքների, ցածր աշխատավարձերի պատճառով հնարավոր չի լինում համակարգ ներգրավել որակյալ մասնագետների»:
Բազմաթիվ խնդիրների կողքին դրվեցին նախնական և ընթացիկ հետազոտությունների, ստացիոնար բուժման, ինչպես նաև պատշաճ սննդի, վերասոցիալականացման հետ կապված խնդիրներ: Թաթոյսնը շեշտեց նաև, որ չեն տարվում պատշաճ սոցիալ- հոգեբանական աշխատանքներ:
ՄԻՊ-ը, բարձրացնելով քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները, այնուամենայնիվ դրական երանգով հիշեց, որ միայն վերջերս իրականացվեց ՔՀ-ում զգալիորեն լուծվել է գերբնակեցման հարցը, չնայած, որ դա եղել է արհեստական բեռնաթափման հաշվին:
Ասուլիսի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չշրջանցեց նաև քրեակատարողական հիմնարերում մահվան դեպքերի թեման և նկատեց, որ այս թեման մշտապես ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում է, սակայն խնդրի լուծումը նորից համակարգային մոտեցման դեպքում է տեսնում.
«Չկա մահվան դեպքերի կանխարգելման ռազմավարություն կամ համապարփակ ծրագիր: Գրեթե ամեն ինչ հիմնված է անհատական դեպքերի վրա, չի իրականացվում համալիր մոտեցում, արդյունքների ամփոփում, ոպեսսզի վեր հանվեն պատճառները, նպաստող հանգամանքները»,-նշում է ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Փակ հաստատություններին, քրեակատարողական հիմնարկներին ես մոտենում եմ համապարփակ տեսանկյունից, որովհետև եթե մենք չապահովենք փակ հաստատություններում աշխատող մարդկանց բավարար սոցիալական երաշխիքները, աշխատանքային պատշաճ պայմանները անիմաստ է խոսել անազատության մեջ գտնվող մարդկանց իրավունքներից, ուստի մենք ակտիվ աշխատում ենք, որպեսզի բարձրացվի քրեակատարողական հիմնարկների, ոստիկանության աշխատակիցների սոցիալական կարգավիճակը և այն բոլոր պատճառները, որոնք կնպաստի աշխատանքի որակի բարձրացմանը»:
ՄԻՊ Արման Թաթոյանի խոսքով ազատությունից զրկված անձը, նրանց հարազատներն ու ազգականները չեն տիրապետում իրենց իրավունքներին և պրակտիկան ցույց է տալիս, որ հարցազրույցների, տպագիր նյութերի միջոցով իրազեկումը բավարար չէ. ահա այս նկատառումից ելնելով՝ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ մշակվել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածում, դա էլեկտրոնային զրուցակից կամ այլ կերպ ասած «չաթ-բոտ» համակարգն է, որի միջոցով հնարավոր կլինի ստանալ հարցերի պատասխաններ:


Արմինե Գևորգյան