Բավ է պառակտվել
17-11-2017 14:19

ՀՀ-ում զինծառայությունից ուսանողների տարկետման չեղարկման մասին օրենքը հետ չի կանչվի. փոխխոսնակ

« Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որով նախատեսվում է չեղարկել ուսանողների տարկետման իրավունքը, հետ չի կանչվի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նոյեմբերի 15-ին կայացած նիստին ՀՀ ԱԺ պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեցին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը։
Նոր օրինագծով նախատեսվում է պետպատվերով սովորող ուսանողների համար չեղարկել պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը
Կրթական նպատակներով բանակից տարկետման իրավունք կտրամադրվի միայն այն ուսանողներին, ովքեր քաղաքացիաիրավական պայմանագիր կկնքեն Պաշտպանության նախարարության հետ: Նախապատրաստման և քննարկման փուլում օրինագիծը հասարակական դժգոհության բուռն ալիք էր առաջացրել: « Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները անցած շաբաթվանից դուրս էին գալիս բողոքի ակցիաների, և բոյկոտում էին պարապմունքները: Արդյունքում, նոյեմբերի 22-ին ուսանողների և պատգամավորների միջև ձեռք էր բերվել օրենքի վերաբերյալ կլոր սեղան-քննարկում անցկացնելու պայմանավորվածություն:
« Մենք պատրաստ ենք բուհական և հետբուհական կրթական խնդիրների հետ կապված խորհրդարանական լուսումներ անցկացնել ԱԺ դահլիճում: Ուսանողների հետ մեր պայմանավորվածությունն ուժի մեջ է, այդ թվում նաև տարկետման իրավունքի վերաբերյալ: Բոլոր շահագրգիռ կողմերը կհրավիրվեն լսումներին: Բաց օրենքը հետ չի կանչվի»,- ասել է Շարմազանովը:
Նա նշել է, որ լսումները կլոր սեղանների և քննարկումների սկիզբ կլինեն, և հավելել է, որ խորհրդարանը պատրաստ է շարունակել դրանք, աջակցել դրանց կազմակերպմանը և ապահովել ինչպես պատգամավորևների, այնպես էլ կառավարության ներկայացուցիչների մասնակցությունը:
ԱԺ փոխխոսնակի խոսքերով, բոլոր խնդիրները մեկ օրում լուծել անհնար է: Դրա համար հետագայում օրենքի հետ կապված կընդունվեն ավելի քան 70 ենթաօրենսդրական ակտեր և որոշումներ, որոնց քննարկմանը ուսանողները կկարողանան անմիջական մասնակցություն ունենալ:
«Ուսանողների համար կարևոր էր լսելի լինելը, և մենք նրանց հարթակ ենք տրամադրում, որպեսզի բոլոր կողմերը ներկայացնեն իրենց դիրքորոշումները»,- ասել է Շարմազանովը:
Նրա խոսքերով, ծրագրվում է, որ բոլոր լսումները հեռարձակվեն օն- լայն ռեժիմով: