Բավ է պառակտվել
04-02-2021 17:25

Հայաստանի խորհրդարանական հանձնաժողովը հաստատել է պետական դավաճանության համար ցմահ ազատազրկման նախագիծը

Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն հինգշաբթի դրական եզրակացություն է տվել “Քրեական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին” նախագծին, որը նախատեսում է ցմահ ազատազրկում և ունեցվածքի բռնագանձում պետական դավաճանության համար և 10-12 տարի ազատազրկում՝ լրտեսության համար։
Նախագծի հեղինակներն են “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը (փոխխոսնակ), Նաիրա Զոհրաբյանը, Իվետա Տոնոյանը։
Ինչպես տեղեկացրել են Էնֆիաջյանի գրասենյակից, հիմնարար նշանակություն ունի կանխարգելման և զսպման գործիքների օգտագործումը, որոնք թույլ կտան վերացնել նոր և անդառնալի կորուստները, իսկ պետական դավաճանության համար դատապարտվածները կարժանանան ամենախիստ պատժի ՝ ցմահ ազատազրկման:

Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի անվտանգությունը և ինքնիշխանությունը վտանգի ենթարկող մի շարք հանցագործությունների դեպքում կնախատեսվեն առավել խիստ և համաչափ պատիժներ՝ ստեղծելով անհրաժեշտ նախադրյալներ նման ծանրագույն վնաս հասնցնող դեպքերը կանխելու և զգոնությունը բարձրացնելու համար։

Գործող օրենսդրությամբ պետական դավաճանության համար սահմանվում են 10-ից 15 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, իսկ լրտեսության համար՝ 8-ից 15 տարվա ազատազրկում։