Բավ է պառակտվել
04-03-2022 13:00

Արդյո՞ք Հայաստանի երկինքը փակ է ռուսական ինքնաթիռների համար. իրավիճակի վերլուծություն

Սոցցանցերում նախօրեին մեծ աղմուկ բարձրացրեցին խոսակցությունները, թե հայկական օդանավակայանները Ռուսաստանից թռիչքներ չեն ընդունում։

Մի շարք աղբյուրներ գրեցին, որ S7 ավիաընկերության ինքնաթիռներից մեկը կալանավորվել է Երևանում։ Մյուսներն ասում էին, որ Հայաստանի մայրաքաղաք թռչող Siberia Airlines-ի օդանավը հարկադրված վայրէջք է կատարել Միներալնիե Վոդի օդանավակայանում։ Այս միջադեպի մասին վկայեցին նաև չվերթի որոշ ուղևորներ։ Բացի այդ, ռուսական ավիաընկերությունների շատ հաճախորդներ ահազանգում էին, որ իրենց թռիչքները դեպի Երևան բազմիցս հետաձգվում են։

Արդյո՞ք Երևանում ինքնթիռը կալանավորվել է

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերքել է ինքնաթիռի կալանավորման մասին լուրերն։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի երկաթուղու, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Վարդան Չիլինգարյանը։

Ճշտող հարցին նա պատասխանեց, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում, և հետագա թռիչքի համար փաստաթղթերի հետ կապված խնդիրներ կան։

«Այժմ այդ խնդիրները պարզաբանվում են։ Ահա և ամբողջ իրականությունն»,- ասաց նա։

Կալանավորված չէ, բայց...

Ռուսական Siberia Airlines ավիաընկերության կողմից շահագործվող A320 օդանավի հետ կապված իրավիճակը պարզաբանել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում (ՔԱԿ)։

«Ռուսական Siberia Airlines ավիաընկերության A320 ինքնաթիռի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց մի քանի ժամ առաջ, Ռուսաստանի օդային տարածքում գտնվելիս, խնդիրներ են առաջացել օդանավի թռիչքային պիտանիության ապահովման փաստաթղթերի հետ կապված»,- ասվում է «Արմենպրես» գործակալությանը տված մեկնաբանությունում։

«Ոչ, նման բան չկա։ Ինքնաթիռի կալանավորման մասին այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նման բան չի եղել»։ Նշվում է, որ ավիաընկերության որոշմամբ ինքնաթիռը վայրէջք է կատարել ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանում, որից հետո վերսկսել է թռիչքը և ժամանել «Զվարթնոց» օդանավակայան։

«Այս հանգամանքի պատճառով ինքնաթիռի ծրագրված մեկնումը Երևանից անհնարին դարձավ։ Ծագած խնդիրները կապված են օդանավի գրանցման երկրի ավիաընկերության և ավիացիոն մարմնի, ինչպես նաև նշված օդանավի վարձատուի հետ։ Ինքնաթիռը չի կալանավորվել, սակայն նշված ինքնաթիռով թռիչքի թույլտվությունը ժամանակավորապես կասեցվել է», - ավելացրել են ՔԱԿ-ում:

Հաղորդվում է նաև, որ Երևանից նախատեսված չվերթն իրականացրել է ավիաընկերության մեկ այլ օդանավ։

«Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նամակագրության մեջ է օդանավի գրանցման երկրի ավիացիոն մարմինների հետ՝ կապված առաջացած խնդիրների հետ։ Խնդրի մասին տեղեկացվել են շահագործող ավիաընկերությունը և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն մարմինները։ Փաստաթղթերի հետ կապված հարցերը ճշտելուց հետո օդանավի շահագործումը կվերականգնվի»,- հայտնել են գերատեսչությունից։

Մինչդեռ

S7 ավիաընկերությունը հայտարարություն է տարածել, որ չի փակում միջազգային թռիչքների ծրագիրը, այլ կրճատում է այն և չեղարկում մի շարք թռիչքներ արտասահման։

«S7 Airlines-ը ստիպված է եղել մասամբ կրճատել թռիչքների ծրագիրը սահմանած սահմանափակումների պատճառով և չեղարկել միջազգային ուղություններով որոշ չվերթներ։ Այսպես, օրինակ, վաղը նախատեսվում է իրականացնել թռիքներ Նովոսիբիրսկից Դուբայ, Մոսկվայից Անթալիա և այլն»,- մեջբերում է հայտարարությունը ՏԱՍՍ-ը։