Բավ է պառակտվել
12-04-2021 16:01

Արդյո՞ք COVID-19-ի պատճառով կրկին կփակվի Հայաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցությունը

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երկուշաբթի մամուլի ասուլիսում մեկնաբանել է Հայաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցությունը դադարեցնելու մասին լուրերը:

Որոշ հայկական լրատվամիջոցներ, հղում կատարելով իրենց աղբյուրներին, ինֆորմացիա էին հրապարակել, թե իբր մայիսի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցությունը կրկին կփակվի։

«Ես տեղյակ չեմ նման լուրերի մասին, այսօր երկրների միջև ակտիվ գործում է «Ճամփորդիր առանց COVID-19-ի» էլեկտրոնային հավելվածը, որն անգամ դարձել է անժամկետ՝ որոշման համաձայն»- ասել է Ավանեսյանը:

Նա հիշեցրել է, որ հավելվածի շնորհիվ, որի փորձարկումը շատ հաջող էր, Հայաստանի քաղաքացիները կարող են ազատ մեկնել և վերադառնալ Ռուսաստանից։

Ապրիլի 2-ին Ռուսաստանի կառավարությունը անժամկետ է դարձրել գտագործեց «Ճանապարհորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածի օգտագործումը, որը թույլ է տալիս մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք, եթե առկա է COVID-19- ի բացասական թեստ: Բացի Բելառուսի և Հայաստանի քաղաքացիներից, այս միջոցը կտարածվի նաև Ղրղզստանի քաղաքացիների վրա:

«Ճանապարհորդիր առանց COVID-19-ի» հավելվածը թույլ է տալիս ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին հեշտությամբ մուտք գործել Ռուսաստան: Հավելվածի օգնությամբ կարելի է ընտրել կորոնավիրուսի թեստ հանձնելու կլինիկան, ստանալ թեստի արդյունքը և, բացասական պատասխանի դեպքում՝ մեկնել ուղևորության: Հավելվածում նաև պահվում և արտացոլվում է թեստի արդյունքը, որը պետք է ներկայացվի սահմանին։