Բավ է պառակտվել
25-04-2019 16:30

ՊՎԾ-ում Սանասարյանին ժամանակավորապես կփոխարինի նրա տեղակալը

Հայաստանի պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քարամյանը հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հնարավոր է համարել իր նշանակումը որպես ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։

Ապրիլի 18-ին պետվերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին մեղադրանքը ներկայացվել է Հայաստանի Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում)։ Նրա լիազորություններն այդ պաշտոնում ժամանակավորապես դադարեցվել են։ Ինքը Սանասարյանն այս կապակցությամբ հայտարարել են, որ “գործ են սարքում”։

“Ես դեռևս ժամանակավոր պաշտոնակատար չեմ։ Չեմ բացառում, որ կարող եմ հենց ես նշանակվել։ Քանի որ պետվերահսկողության ծառայությունը վարչապետի ենթակայության մարմին է՝ ամեն ինչ կախված է նրա որոշումից”,- ասել է Քարամյանը, նշելով, որ իր նշանակման համար ոչ մի խոչընդոտ չկա։

Նա նաև հերքել է լուրերն այն մասին, որ ծառայության ղեկավարի լիազորությունների ժամանակավոր դադարեցումից հետո աշխատակիցները զանգվածաբար ազատման դիմումներ են ներկայացրել։

“Կառույցում իրավիճակն աշխատանքային է։ Բավական ծրագրեր կան, որ սկսվել են Սանասարյանի անմիջական մասնակցությամբ։ Այժմ դրանք մոտենում են իրենց ավարտին”,- ասել է Քարամյանը: