Բավ է պառակտվել
29-05-2021 11:48

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը մտադիր է հրաժարական տալ․ լրատվամիջոցներ

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ սպասվում են զանգվածային հրաժարականներ տարբեր գերատեսչություններում, այդ թվում ՝ ՊՆ-ում։

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը մտադիր է հրաժարական տալ։ Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը, վկայակոչելով իր աղբյուրները։

Նշվում է, որ նա որոշել էր հեռանալ իր նախկին ղեկավար Օնիկ Գասպարյանի հետ, սակայն իշխանությունները փորձում էին տարբեր խոստումներ տալով ետ պահել նրան այդ քայլից։ Հիմա նա վերջնականապես որոշել է հեռանալ պաշտոնից։

«Տարբեր գերատեսչություններում գրեթե բոլոր հրաժարականների պատճառը Նիկոլ Փաշինյանի պահվածքն է ու հայտարարությունները՝ սահմանային խնդիրների ու Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների վերաբերյալ»,–գրում է թերթը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ զանգվածային հրաժարականներ են սպասվում ԱԳՆ-ում, ՊՆ-ում և անգամ ԱԱԾ-ում։

Ցանցում լուրեր են շրջանառվում ԱԳՆ չորս փոխնախարարների հրաժարականի մասին։ Նշվում է, թե իբր Գագիկ Ղալեչյանն ու Արտակ Ապիտոնյանն արդեն գրել են հրաժարականի դիմումներն, Արմեն Ղևոնդյանին խորհուրդ է տրվել չհեռանալ ԱԱԾ-ից, իսկ Ավետ Ադոնցին փորձում են համոզել գլխավորել արտգործնախարարությունը։ Բացի այդ, լուրեր կան, որ եթե Ադոնցը չընդունի առաջարկը, ԱԳ նախարար կնշանակվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն։ Առայժմ այս լուրերի պաշտոնական հաստատում կամ հերքում չկա: