Բավ է պառակտվել
06-02-2023 15:44

Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժից տուժած, օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար գործում է ԱԳՆ թեժ գիծը

Փետրվարի 6-ին Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար գործում է ԱԳՆ թեժ գիծը, հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:
Թեժ գիծը գործում է հետևյալ հեռախոսահամարով․
Ֆիքսված հեռախոսահամար՝ +374 60 620 111
Բջջային (WhatsApp, Viber)` +374 55 620 111
Էլ-փոստ՝ [email protected]
Փետրվարի 6-ին Թուրքիայում մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել. Նրանցից ամենահզորը ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 10-11 բալ։ Ստորգետնյա ցնցումները զգացել են Հայաստանի և այլ երկրների բնակիչները։