Բավ է պառակտվել
23-12-2021 18:09

Հայաստանում ատեստավորման արդյունքներով ուսուցիչների գրեթե կեսի աշխատավարձը կբարձրանա

Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,8 տոկոսը, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացած միավորների, կստանա 30-50 տոկոս հավելավճար; Այս մասին հինգշաբթի մամլո ասուլիսում ասել է Հայաստանի կրթության, գիտության, սպորտի և մշակույթի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Հավելավճարները հոկտեմբեր ամսից սկսած»,- ասել է նա։
Նա նշել է, որ այս տարի փորձարկվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը։ Ուսուցչի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել է 996 ուսուցիչ (72,6 տոկոսը)։
«Վերապատրաստվել է ավելի քան 7000 ուսուցիչ, ներկայում ընթանում են պարտադիր ատեստավորման գործընթացները տարածքային և հանրապետական հանձնաժողովների կողմից։ Գալիք տարի կատեստավորվի շուրջ 14000 ուսուցիչ»,- ընդգծել է նա։
Անդրեասյանը հավելել է, որ քննարկվում է նախադպրոցական հաստատություններում ատեստավորման համակարգի ներդրման հարցը, որը թույլ կտա այս ոլորտում էլ բարձրացնել աշխատավարձերը։
«Մենք սահմանել ենք նաև լիցենզավորման պահանջ, որն ամրագրվել է օրենսդրական փոփոխություններով, ինչը նշանակում է, որ զարգացման տարբեր կենտրոններ, որոնք որևէ կառույցի վերահսկողությունից դուրս են եղել, արդեն պետք է լիցենզավորված լինեն, հիմա լիցենզավորման ընթացակարգերի ստեղծման փուլում ենք»,- ասել է նա։