Բավ է պառակտվել
16-08-2018 16:32

Քոչարյանին ազատ արձակելու մասին որոշումը չեղարկելու դեպքում նրա պաշտպանները կդիմեն ՄԻԵԴ

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կդիմեն Մարսու իրավունքների եվրոպական դատարան՝ եթե վճռաբեկ դատարանը բեկանի նախկին նախագահին ազատ արձակելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը, հինգշաբթի օրը հայտարարել է Քոչարյանի պաշտպան հայկ Ալումյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Gisher.news , օօստսի 13-ին վերաքննիչ դատարանը բավարարել էր Հայաստանի նախկին նախաֆահ Ոօբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը և դատարանի դահլլիճից վերջինս ազատ արձակել:
Ավելի ուշ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետ Վահագն Մուրադյանը շենքի առջև բողոքի ակցիայի մասնակիցներին, որ դատարանից համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո գլխավոր դատախազությունը պատրաստ է վճռաբեկ դատարանում բողոքարկել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման մասին վերաքննիչ դատարանի որոշումը:
«Ես իհարկե չեմ կարող կանխատեսել վճռաբեկ դատարանի որոշումը, սակայն եթե որոշում կայացվի Քոչարյանի ձերբակալության մասին՝ մենք անշուշտ կդիմենք Եվրոպական դատարան», - հինգշաբթի օրը մամլո ասուլիսի ժամանակ ասաց Ալումյանը:
Փաստաբանը նաև նշեց, որ Հայաստանի նախկին նախագահի սահմանափակված չի իր տեղաշարժի իրավունքի մեջ, քանի որ այսօր նման որոշում չկա:
«Այսօր խափանման միջոցի մասին որուշում չկա, սակայն վկայի, տուժողի, առավել ևս մեղադրյալի կարգավիճակ ունեցող ցանկացած անձ պարտավոր է քննչական մարմիններին տեղյակ պահել իր բնակության վայրի փոփոխության մասին: Անգամ եթե նա որոշի փոխել իր բնակության վայրը Հայաստանի տարածքում, ապա կտեղեկացնի այդ մասին: Որքանով ինձ հայտնի է, նախկին նախագահը մտադրություն չունի լքել Հայաստանը և, երևի թե՝ չի էլ ունենա», - ասաց փաստաբանը, տեղեկացնելով, որ Քոչարյանն այժմ Երևանում է:
Պատասխանելով հետաքննության վրա Քոչարյանի ազդեցության մասին լրագրողների հարցին փաստաբան Ալումյանն ասել է. « Ռոբերտ Քոչարյանը համաձայն օրենքի ի պաշտոնե գտնվում է հսկողության ներքո և ցանկացած նրա գործողություն բացահայտ է, ինչպես և այն, թե ու՞մ նա զանգահարեց, ինչի՞ մասին խոսեց, քանի որ մարդը գտնվում է ԱԱԾ –ում աշխատող թիկնապահների շուրջօրյա հսկողության տակ, համապատասխանաբար հետաքննության վրա նրա ազդեցության հավանականությունը շատ ավելի փոքր է, քան որևէ այլ անձինը»: