Բավ է պառակտվել
01-06-2023 12:27

Ավտոմեքենայի ապակիների մգացումները պետք է վերացվեն, նույնիսկ եթե դրանք գործարանային են. Հայաստանի ՆԳ փոխնախարար

Հայաստանի ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հունիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքը, ըստ որի մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %, վերաբերում է ոչ միայն այն մեքենաներին, որոնց ապակիները քաղաքացիներն են թաղանթապատել, այլ նաև նաև գործարանային մգեցված ապակիներ ունեցող մեքենաներին։

Նրա խոսքով՝ քաղաքացիներն իրենք իրենց միջոցներով պետք է մեքենաները համապատասխանեցնեն սահմանված պահանջներին, որպեսզի տուգանք չվճարեն։

Լրագրողները նշեցին, որ շատ ծառայողական մեքենաներ, հատկապես՝ ՆԳՆ հաշվեկշռում գտնվողները, մգեցված ապակիներ ունեն, ինչին փոխնախարարը պատասխանեց, որ օրենքը բացառություններ չի նախատեսում, և բոլորը պետք է ենթարկվեն նշված պահանջներին։

Հունիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել ավտոմեքենաների կողային ապակիների մգեցման աստիճանի սահմանափակումները։ Նոր պահանջների համաձայն՝ կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է լինի առնվազն 70%։ Ոստիկանությունը ստուգումն իրականացնելու հատուկ սարքերի օգնությամբ։ Օրինախախտներին սպառնում է 25 հազար դրամ (գրեթե 65 դոլար) տուգանք։

Գյումրու նախկին ղեկավարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Սիցիլիական մաֆիայի դեմ լայնածավալ գործողության արդյունքում մոտ 130 մարդ է բերման ենթարկվել
Աբովյանում կրակոցներից մեկ վիրավոր է
Իշխանությունները մտադիր են ձերբակալել մի հայի, ով դեմ է արտահայտվել ադրբեջանցիների ազատ տեղաշարժին ողջ երկրում։
Հանրապետության հրապարակում նկարահանված տեսանյութի առնչությամբ փաստաբանը պատրաստակամություն է հայտնել անվճար ներկայացնել կալանավորի շահերը։