Բավ է պառակտվել
21-08-2019 21:33

Ավարտվել է Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունը

Ավարտվել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունը, “Հայկական ժամանակ” թերթին հայտնել է նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:

Ապրիլի 18-ին Սանասարյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում)։ Նրա լիազորություններն այդ պաշտոնում ժամանակավորապես դադարեցվել են։

Պետրոսյանը նշել է, որ քրեական գործի նյութերը կտրամադրվեն պաշտպանական կողմին ծանոթանալու համար, ինչից հետո նախատեսվում է հրավիրել մամլո ասուլիս։

Ըստ փաստաբանի, մեղադրական հոդվածը մնացել է նույնը, սակայն որոշ փոփոխություններ եղել են մեղադրանքի ձևակերպումներում: