Բավ է պառակտվել
11-01-2020 12:54

Ավարտվել է Սերժ Սարգսյանի քրեական գործով նախաքննությունը․ լրատվամիջոցներ

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունն ավարտել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը:

Վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` քրեական գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին և նրանց պաշտպաններին։

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև, մասնավորապես, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին և Flash ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին: Նախաքննություն իրականացնող մարմինը կողմերին ժամանակ է տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար:

Ինչպես նախկինում հաղորդվել էր, Սարգսյանին մեղադրանք առաջադրվել նրանում, որ նա 2008թ․ ապրիլի 9-ից 2018թ․ ապրիլի 9-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ը կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի (ավելի քան 1մլն․դոլարի) հափշտակության կատարումը:
Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, նրա ունեցվածքը կալանքի տակ է։