Բավ է պառակտվել
27-11-2020 00:57

Ավարտվեց Փաշինյանի հանդիպումը անհետ կորած զինվորների ծնողների հետ (լուսանկարներ)

Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը անհետ կորած և գերեվարված զինվորների, քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ, հայտնել է վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը:


Ըստ նրա, վարչապետը լսել է նրանց պահանջներն ու նոր մանրամասներ ներկայացրեց տարվող աշխատանքների վերաբերյալ։
Հանդիպման մասնակիցների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն լինել մշտական հաղորդակցության մեջ, պարբերական հանդիպումների ընթացքում համատեղ քննարկել մեր հայրենակիցների հայտնաբերման և հետ վերադարձի ապահովման աշխատանքների ընթացքը։

Նշենք, որ ավելի վաղ անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը, պահանջելով պատասխան տալ իրենց։