Բավ է պառակտվել
24-05-2019 23:11

«Եթե քաղաքացին հայտարարում է, որ ԱԱԾ-ն դառել է Սաշիկ, ուրեմն դա լուրջ ահազանգ է». ԱԱԾ պետ Վանեցյան

Բագրատաշենում առևտրականների բողոքին այսօր ԱԺ –ում լրագրողների հետ ճեպազրուցում անդրադարձել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետ Արթուր Վանեցյանը։
Ըստ Վանեցյանի, Բագրատաշենում 20 տոննա բեռից ձևակերպված է եղել ընդամենը 3 տոննան, այն էլ՝ այլ ապրանքի՝ մասնավորապես ռեզինե խողովակի ու հագած շորերի անվան տակ:
Հիշեցնենք, որ Բագրատաշենի մաքսակետում իրենց պատանդ համարող առևտրականները պնդում էին,որ անհասկանալի պատճառներով ապրանքն և իրենց ապօրինի ձևով պահում են մաքսակետում:
Վանեցյանը անդրադարձավ նաև քաղաքացիներից մեկի այն հայտարությանը , որ ԱԱԾ –ն դառել է Սաշիկ, իսկ Սաշիկն էլ ԱԱԾ:
«Եթե քաղաքացին հայտարարում է, որ ԱԱԾ-ն դառել է Սաշիկ, ուրեմն դա լուրջ ահազանգ է: Մի հատ ես ուզում եմ հարց տամ՝ ինչ-որ մեկը բերել է իր գումարների 50 տոկոսը ինձ տվե՞լ է»,-ասաց Վանեցյանը:
Վանեցյանն ասում է, որ եթե երկրում լինի մեկը, ով իրեն կմեղադրի կոոռուպցիոն հանցագործության մեջ և կբերի գոնե մեկ փաստ, ու մի քիչ կկարողանա հիմնավորել,ապա անձամբ ինքն իր վրա քրեական գործ կհարուցի ու կգնա կնստի:


Արմինե Գևորգյան