Բավ է պառակտվել
04-05-2022 10:04

Երկրաշարժ Հայաստանում․ ցնցումները զգացվել են հանրապետության երկու մարզում

Չորեքշաբթի գիշերը Հայաստանում՝ հայ-վրացական սահմանային գոտում երկրաշարժ է եղել։

Հանրապետության ԱԻՆ-ը հայտնում է, որ մայիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 02:43-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 3-ին, ժամը 22:43-ին) Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք գրանցվել է 3․2 մագնիտուդով երկրաշարժ:

Օջախի խորությունը՝ 10 կմ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Աշոցք, Սիզավետ, Ղազանչի, Թավշուտ և Սարագյուղ, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր և Մեծավան գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ մայիսի 1-2-ին նույն գոտում՝ էպիկենտրոնում 3-6 բալ ուժգնությամբ երեք երկրաշարժ է եղել։