Բավ է պառակտվել
29-05-2022 22:09

Երկրաշարժ՝ Հայաստանում, ցնցումները զգացվել են հանրապետության երեք մարզում

Կիրակի երեկոյան Հայաստանում գրանցվել է երկրաշարժ։
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ մայիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 22:09-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:09-ին) տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Հայաստանի Շորժա գյուղից 3 կմ հարավ-արևելք գրանցվել է 3․5 մագնիտուդով երկրաշարժ։
Օջախի խորությունը՝ 10 կմ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 4 բալ , Կոտայքի և Տավուշի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ: