Բավ է պառակտվել
05-05-2021 12:23

Երկրաշարժ Հայաստանում․ ցնցումները զգացվել են Արարատի մարզի գյուղերում

Չորեքշաբթի Հայաստանում երկրաշարժ է գրանցվել։
Հայաստանի ԱԻՆ-ը հայտնւմ է, որ մայիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 09:56-ին Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Ելփին գյուղից 14 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալլ:
Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի Զանգակատուն, Տիգրանաշեն, Պարույր Սևակ գյուղերում՝ 2-3 բալլ ուժգնությամբ: