Բավ է պառակտվել
14-12-2021 21:37

Երկրաշարժ՝ Հայաստանում․ ցնցումները զգացել են երեք մարզի բնակիչները

Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։

Հանրապետության ԱԻՆ-ը տեղեկացնում է որ դեկտեմբերի 14-ին, տեղական ժամանակով ժամը 19:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 15:31-ին) Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Շորժա գյուղից 2 կմ հյուսիս-արևելք գրանցվել է 3.4 մագնիտուդով երկրաշարժ:

Օջախի խորությունը՝ 10 կմ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում` Շորժա, Արտանիշ, Դրախտիկ, Հաղարծին և Գանձաքար գյուղերում` 3-4 բալ, Իջևան, Ճամբարակ, Հրազդան և Գավառ քաղաքներում՝ 3 բալ, Սևան և Աբովյան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ: