Բավ է պառակտվել
06-06-2022 11:34

Հայաստանում կիրակի երեկոյան երկրաշարժ է եղել

Հայաստանում կիրակի երեկոյան երկրաշարժ է գրանցվել։
Հանրապետության ԱԻՆ-ը տեղեկացնում է, հունիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 22։25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Շորժա գյուղից 2 կմ արևելք գրանցվել է 2․6 մագնիտուդով երկրաշարժ։
Օջախի խորությունը՝ 10 կմ, խորությամբ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ 2-3 բալ և Շորժա գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ: