Բավ է պառակտվել
16-09-2021 15:16

Հայաստանի և Վրաստանի սահմանին գրանցվել 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ

«Սույն թվականի սեպտեմբերի 16-ին, տեղական ժամանակով ժամը 14:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10։19-ին)Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.87⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Հայստանի տարածքում` Շիրակի մարզի Բավրա գյուղում` 3 բալ ուժգնությամբ»,- տեղեկանւոմ ենք գերատեսչության կայքից։