Բավ է պառակտվել
13-05-2022 21:05

Հայաստանի արևելքում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ուրբաթ օրը Հայաստանի արևելքում բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է հանրապետության ԱԻՆ-ը։

«Մայիսի 13-ին, տեղական ժամանակով ժամը 18:57-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 13-ին, ժամը 14:57-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Հայաստան՝ Շորժա գյուղից 2 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2․4 մագնիտուդով երկրաշարժ», հայտնել են գերատեսչությունից

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

ԱԻՆ-ի տվյալներով, երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Շորժա գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ: