Բավ է պառակտվել
03-09-2021 15:25

Հայաստանի հյուսիսում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հայկական սեյսմիկ կայանն ուրբաթ օրը Հայաստանում գրանցել են 4-5 բալանոց երկրաշարժ, հայտնում է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ւստ գերատեսչության՝ 2021թ․ սեպտեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 14:29-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Շիրակի մարզի Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք՝ հայ-վրացական սահմանին գրանցվել է երկրաշարժ։
Օջախի խորությունը՝ 10 կմ, մագնիտուդը ՝ 3.3: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Շիրակի մարզի Սարագյուղ, Զույգաղբյուր, Ամասիա, Աշոցք, Թավշուտ, Բավրա և Լոռու մարզի Շիրակամուտ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:
Օգոստոսի 6-18-ը 4-ից 6 բալ ուժգնությամբ ցնցումների շարք է տեղի ունեցել նույն հայ-վրացական սահմանային գոտում: Արձանագրվել է ավելի քան 70 հետցնցում, ավերածություններ և զոհեր չկան: