Բավ է պառակտվել
06-02-2023 12:18

Հայ-վրացական սահմանին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 04:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 00:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Աշոցք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

5-բալանոց երկրաշարժ հայ-վրացական սահմանին
Թուրքիայի և Սիրիայի սահմանին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան ավերածություններ
Հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է զոհվել
Հանցախմբի պարագլուխ, «օրենքով գողը» ձերբակալվել է Իսպանիայում․ ՔԿ
Գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքով ռուս երկու զինծառայող բուժօգնություն են ստացել Գորիսի հիվանդանոցում․ Սյունիքի մարզպետարան