Բավ է պառակտվել
27-06-2022 11:28

5-բալանոց երկրաշարժ հայ-վրացական սահմանին

5-բալանոց երկրաշարժ է եղել երկուշաբթի հայ-վրացական սահմանին։

ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը ժամը 07:49-ին Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան և Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան, Ձորամուտ գյուղերում` 4 բալ, ինչպես նաև Տաշիր և Վանաձոր քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ: