Բավ է պառակտվել
17-10-2016 13:31

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Ալավերդիում

Սույն թվականի հոկտեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը 12.11-ին (Գրինվիչի ժամանակով` 08.11) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Վրաստանի տարածքում:

Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.420 և արևելյան երկայնության 44.120: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 9 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Ալավերդի քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ: