Բավ է պառակտվել
10-06-2019 18:38

Զեյլնալյանը իր հրաժարականի մասին:

Արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանը այսօր խոսեց հրաժարականի մասին:
Հիշեցնենք որ անցած շաբաթ հրաժարական ներկայացարած նախարարը ՖԲ –ի իր էջում գրել էր. «Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց եւ իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր : Վստահ եմ՝ լավ է լինելու, … սակայն, եթե լավ չլինի՝ լինելու է՝ շատ լավ»:
Այսօր լրագրողների հետ ճեպազրուցում ասաց. <<Գնահատելով տեղեկատվական հոսքերը մեդիայում, եւ ոչ միայն մեդիայում, այդպիսի որոշում է կայացրել>>։
Այլ հարցերի նախարարը հրաժարվեց պատասխանել:

 

Արմինե Գևորգյան