Բավ է պառակտվել
27-05-2022 11:34

Հայաստանում շոգ է լինելու․ հանրապետությունում սպասվում է մինչև 34 աստիճան տաքություն

Հայաստանի Հիդրօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հայաստանում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Մայիսի 27-28-ին, 29-ին, 30-31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ի, 30-31-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:

Երևանում ուրբաթ ցերեկը կգրանցվի 23-25 աստիճան, իսկ երեբքշաբթի կհասնի մինչև 31-33 աստիճան տաքության։
Ամենաշոգ եղանակը կգրանցվի երկուշաբթի և երեքշաբթի ցերեկային ժամերին Արարատի մարզում, որտեղ սնդիկի սյունը կհասնի +31...+34 աստիճանի։ Արմավիրի մարզում և Վայոց Ձորի նախալեռներում այդ օրերին կանխատեսվում է 31-33, Սյունիքի հովիտներում և Արցախում` 28-32 աստիճան տաքություն։