Բավ է պառակտվել
30-03-2022 11:52

Շոգերն են մոտենում․ օդերևութաբանները մինչև 32 աստիճան տաքություն են խոստանում

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակը Հայաստանում։

Մարտի 30-ին, 31-ի ցերեկը և ապրիլի 1-3-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, Իսկ մարտի 31-ի գիշերը առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ն և ապրիլի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով։

Երևանում չորեքշաբթի ցերեկը օդը կտաքանա մինչև 14-16 աստիճան, իսկ կիրակի կհասնի 24-26 աստիճան տաքության։

Ամենաբարձր ջերմաստիճանը կիրակի ցերեկը սպասվում է Սյունիքի հովիտներում, որտեղ սնդիկի սյունը կհասնի 29-32 աստիճանի զրոյից բարձր։ Արարատի մարզում և Վայոց ձորի նախալեռներում այդ օրը սպասվում է 26-30, Տավուշի և Արմավիրի մարզերում՝ 24-28 աստիճան տաքություն։