Բավ է պառակտվել
17-06-2021 22:52

Հայաստանում շոգը շարունակվում է, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը շատ բարձր է

Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և նախալեռներում, ինչպես նաև Սյունիքի հովիտներում և Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը Հայաստանում սպասվում է նորմայից բարձր: Հայհիդրոմետկենտրոնը խորհուրդ է տալիս ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Հանրապետության տարածքում հունիսի 17-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան, վայրկյանում 5-10 մետր արագությամբ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում հինգշաբթի ցերեկը օդի ջերմաստիճանը եղել է + 36-38 աստիճան, իսկ կիրակիից երկուշաբթի սնդիկի սյունը կհասնի մինչև 37-39 աստիճան:

Նույնպիսի բարձր ջերմաստիճան՝ 37-39 աստիճան, սպասվում է կիրակի ցերեկը Արարատի, Արմավիրի մարզերում, ինչպես նաև Վայոց Ձորի նախալեռներում: