Բավ է պառակտվել
02-07-2021 08:46

Երևանում շոգը կգերազանցի 47 տարվա ռեկորդը

Հուլիսի 2-6-ը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, հայտնում է Հայհիդրոմետը:

Հուլիսի 2-3-ին և հուլիսի 6-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 4-5-ը օդերևութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան վայրկյանում 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում ՝ 15-20 մ/վ արագությամբ:

Հուլիսի 3-4-ի ցերեկն օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 5-6-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևանում ուրբաթ օրվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանը կհասնի 35-37 0C:

Այս օրն առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1974-ին` 36,5 աստիճան: Առաջիկա չորս օրերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 34-40 աստիճանի սահմաններում:

Ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է հուլիսի 4-ի ցերեկային ժամերին Վայոց Ձորի նախալեռներում, ինչպես նաև Արարատի և Արմավիրի մարզերում և Երևանում. այստեղ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 39-40 0C: