Բավ է պառակտվել
25-07-2022 14:29

Շոգը կվերադառնա Հայաստան՝ չնայած ամպրոպաբեր անձրևներին

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

Հուլիսի 24-29-ին առանձին շրջաններում կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Քանին՝ արևմտյան՝ 2-5 մ/վրկ։ Արմավիրում, ինչպես նաև Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-29-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։

Երևանում տեղումներ չեն սպասվում, սակայն երեկոյան ժամերին քամոտ կլինի։

Երկուշաբթի ցերեկը սպասվում է +29 ․․․+ 31 աստիճան, իսկ հաջորդ օրերին ջերմաստիճանը կբարձրանա և ուրբաթ կհասնի 34-36 աստիճան տաքության։

Երկուշաբթի օրվանից ջերմաստիճանի բարձրացում է սպասվում նաև մարզերում։ Ամենաշոգ եղանակը՝ 36-38 աստիճան տաքություն, կլինի ուրբաթ ցերեկը Արարատի մարզում և Վայոց ձորի նախալեռներում։