Բավ է պառակտվել
10-08-2022 10:00

Շոգը վերադառնում է․ Հայաստանում․ սպասվում է մոտ 40 աստիճան

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, ինչպես նաև Արարատյան դաշտում պահպանվում է հրդեհավտանգության բարձր աստիճան։

Օգոստոսի 10-14-ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևելյան՝ մինչև 2-5 մ/վրկ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-14-ը շրջանների զգալի մասում աստիճանաբար կբարձրանա 5-6, 13-14-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-5 աստիճանով։

Երևանում երեկոյան ժամերին քամոտ կլինի։

Չորեքշաբթի ցերեկը կլինի մինչև 32-34, իսկ մինչև կիրակի օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրան, հասնելով 36-38 աստիճանի։

Կիրակի ցերեկն ամենաշոգ եղանակը կլինի Արարատում, Արմավիրում և Վայոց ձորի նախալեռներում. այնտեղ սնդիկի սկունը կհասնի 36-39 աստիճանի։