Բավ է պառակտվել
12-08-2022 10:08

Տապը «կողողի» Հայաստանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 12-16-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով, տեղեկացնում է Հայաստանի են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Օգոստոսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Օգոստոսի 11-14-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

Երևանում երեկայան ժամերին քամոտ կլինի։

Ուրբաթ ցերեկը օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի 35-37 աստիճան, իսկ երեքշաբթի կհասնի 39-41 աստիճանի։