Բավ է պառակտվել
01-11-2021 15:43

«Lexus»-ի ղեկին գտնվող 44-ամյա կինը մահացել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով

Երեկ երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Հայաստանում։

Հայաստանի Քննչական կոմիտեի մամլո ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան, որի վարելիս է եղել Գյումրի քաղաքի 44-ամյա բնակչուհին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կիլոմետր հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց աջ, կողաշրջվել և վթարի ենթարկվել։ Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: