Բավ է պառակտվել
20-06-2019 13:11

Դաժան սպանություն Գյումրիում․ որդին դանակի 12 հարված է հասցրել մորը

Դաժան սպանություն է տեղի ունեցել նախօրեին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Ղուկասյան փողոցի 12-րդ շարքի տներից մեկում կնոջ դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են նույն հասցեում բնակվող 71-ամյա Եղսաբեթ Զաքարյանի մարմինը։

Դատական բժիշկը հայտնել է, որ գլխի հատվածում հայտնաբերվել են 12 հատ կտրած-ծակած վերք, ձախ նախաբազկի կտրած վերք, ձախ ակնակապիճի հեմատոմա, աջ վերին կոպի և ակնակապիճի վնասվածքներ։
Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ։
Աղբյուրը տեղեկացրել է, որ արդեն լուսաբացին ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով հայտնաբերել ու բերման են ենթարկել նույն հասցեի բնակիչ՝ 50-ամյա Վանիկ Զաքարյանին, ով սպանվածի որդին է։