Բավ է պառակտվել
25-12-2019 18:34

Լրագրողի վրա հարձակման գործով Հովտաշենի 53-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանություն

Լրատվամիջոցի գործունեությունը խոչընդոտելու միջադեպի կապացությամբ Հայաստանի Ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ։ Դեկտեմբերի 24-ին, ժամը 19։00-ին “Կենտրոն” հեռուստաալիքի լրագրողը հաղորդում է տվել ոստիկանության Մասիսի բաժնում, որ ժամը 13-ի սահմանում գտնվել է Հովտաշատ գյուղի ձկնաբուծարաններից մեկում՝ կատարելու իր մասնագիտական գործունեությունը։ Սակայն մի քաղաքացի խոչընդոտել է իր աշխատանքը, ինչից հետո նրան և օպերատորին են մոտեցել այլ մարդիկ և քաշքշուկ սկսել, ինչի ընթցքում վնասվել է “Սոնի” տեսախցիկի լուսավորության լամպը։

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում, դեկտեմբերի 24-ին, ժամը 22.40-ին, ինքնակամ բաժին է ներկայացել Հովտաշատ գյուղի 53-ամյա մի բնակիչ և տվել խոստովանական բացատրություն: