Բավ է պառակտվել
30-03-2023 15:35

Հայաստանի բնակիչները կտուգանվեն դրոշի հետ վատ վարվելու համար

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշեց, որ դրոշը մաքուր, ամբողջական և չգունաթափված լինելու պահանջը դառնում է համընդհանուր՝ անկախ նրանից, դրոշը բարձրացված է պետական հաստատության վրա, թե այլուր։

Դրոշի ոչ պատշաճ վիճակի համար ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախատեսված է տուգանք 30-50 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց համար՝ 70-100 հազար դրամի չափով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն մտցնել, ըստ որի՝ կրկնակի խախտումը կարող է հիմք դառնալ այն պաշտոնյային աշխատանքից ազատելու համար, ում պատճառով խախտվել են դրոշին ներկայացվող պահանջները։