Բավ է պառակտվել
20-07-2022 11:03

Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի նվազում և կարճատև անձրևներ

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Հուլիսի 20-ինՀայաստանի տարածքը կշարունակի գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+40 աստիճանի։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ը կնվազի 4-5 աստիճանով։

Հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-24-ին հանրապետության հյուսիսում՝ առանձին շրջաններում, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վրկ, Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ։

Երևանում չորեքշաբթի ցերեկային ժամերին կլինի 39-41 աստիճան տաքություն։ Հինգշաբթի ջերմաչափի սնդիկը կիջնի մինչև 37-39, իսկ կիրակի՝ մինչև 31-33 աստիճան։ Այդ օրերին մի քանի աստիճանով ջերմաստիճանի նվազում է սպասվում նաև շրջաններում։