Բավ է պառակտվել
22-06-2022 11:40

Հայաստանցիներին սպասում է անձրևոտ շաբաթ և ջերմաստիճանի նվազում 7-10 աստճանով

Հայաստանում այս շաբաթ սպսսվում են անձրևներ և ջերմաստիճանի նվազում 7-10 աստիճանով։

Հայհիդրոմետկենտրոնի կանխատեսումների համաձայն՝ հունիսի 22-ի ցերեկը, ինչպես նաև 23-26-ը ցերեկը և կեսգիշերից հետո հանրապետության շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ. Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:

Երևանում հունիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը և 26-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ; քամու արագությունը կհասնի 17-20 մ/վրկ.